Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Քանի՞ պատգամավոր կունենա նոր ԱԺ-ն

Քանի՞ պատգամավոր կունենա նոր ԱԺ-ն
04.03.2016 | 00:51

Հայաստանի խորհրդարանում պետք է լինի առնվազն 101 պատգամավոր՝ ըստ Ընտրական օրենսգրքի նախագծի:Եթե նույն կուսակցությունը հավաքել է 53 մանդատ, բաշխումը համարվում է վերջնական, իսկ եթե քիչ՝ նախնական։ Անցումային շեմը նախկինի պես 5 տոկոս է կուսակցությունների և 7 տոկոս կուսակցական բլոկների համար։ Անկախ ընտրությունների արդյունքներից՝ խորհրդարանում պետք է ներկայացված լինի առնվազն 3 քաղաքական ուժ։
Մանդատները բաշխվում են հետևյալ կերպ՝ հօգուտ յուրաքանչյուր կուսակցության քվեաթերթիկների քանակը բազմապատկվում է 101-ով և բաժանվում ընտրական շեմը հաղթահարած ուժերի օգտին եղած քվեաթերթիկների թվին։ Այդ կլորացված թվով էլ բաշխվելու են մանդատները։ Մնացած մանդատները բաժանվում են մնացյալների հերթականությամբ՝ յուրաքանչյուրին 1-ական մանդատ։
Կուսակցության ստացած մանդատների կեսը տրվում են կուսակցության համապետական ցուցակի թեկնածուներին` ըստ հերթականության: Մանդատների մնացած մասը բաշխվում է կուսակցության տարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուների միջև: Եթե թեկնածուն մանդատ է ստացել և հանրապետական, և համապետական ցուցակով, համարվում է հերթական թեկնածու տարածքային ցուցակով, իսկ հանրապետական ցուցակի մանդատը անցնում է ցուցակում հաջորդին։
Եվս 4 մանդատ բաշխվում է ազգային փոքրամասնությունների միջև։ Մանդատները բաշխվում են կուսակցությունների և բլոկների միջև, որոնք հաղթահարել են անցողիկ շեմը հատուկ գործակցով և այդ ազգային փոքրամասնության քանակի հաշվարկով։

Դիտվել է՝ 1282

Մեկնաբանություններ